Փետրվարի 9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

