Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը դարձել է փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
63 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակչում հաղթել էր լեհ Մաիրբեկ Սարիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրիյ Սեմենչուկին: