ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը։ Ելույթի սղագրությունը՝ ստորև․ «Հարգելի՛ նախարար Ֆիդան, Հարգելի՛ նախարարներ և գործընկերներ, Կցանկանայի իմ երախագիտությունը հայտնել Թուրքիային և իմ գործընկեր Հաքան Ֆիդանին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման կազմակերպման համար։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային խորհրդակցություններին և շփումներին։ Շարունակական և անկեղծ …