Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և գույք հրկիզելու մեղադրանքով ձերբակալվել են 17 և 21 տարեկան երիտասարդներ։ Նրանց սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում, գրում է Գրուզիա օնլայնը։ Գերատեսչությունից հայտնում են, որ ընթացիկ գործողությունների շրջանակում «ագրեսիվ խմբերի կողմից կատարված բոլոր հանցավոր արարքները» քննվում են Քրեական օրենսգրքի 187-րդ և 353-րդ հոդվածներով։ «Քննությամբ …

