Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ` 7 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, չի կարող օրենք համարվել։ «ԵՄ անդամակցությունը պահանջում է հանրաքվե, …

