Ոստիկանությունը առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ ոստիկաններ, շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ:

Լինելով պետականության հիմնասյուներից մեկը՝ Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության ու բարօրության:

Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել ամենաբարդ իրավիճակների, որոնցից միշտ դուրս է եկել առավել կոփված, առավել պրոֆեսիոնալ ու առավել պատասխանատու: Ոստիկանության հարյուրավոր ծառայողներ նաև իրենց անձնազոհությամբ են հավաստել Հայրենիքի, պետության հանդեպ հավատարմությունն ու պատրաստակամությունը:

Ժամանակի հրամայականին ընդառաջ՝ վերջին տարիներին Ոստիկանությունը պատվով անցավ և շարունակում է անցնել արմատական բարեփոխումների ճանապարհ, որի նպատակը արհեստավարժ Ոստիկանություն ունենալն է: Մենք հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը՝ նոր որակով ու պատրաստվածությամբ իրականացնելու ծառայությունը օրենքին ու մեր քաղաքացիներին, դիմակայելու ժամանակի առաջադրած մարտահրավերներին։ Հենց այդ առաջնահերթություններն են Ոստիկանության հենասյունային չորս ուղղությունների՝ Քրեական ոստիկանության, Պարեկային ծառայության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի հիմքում։

Սիրելի՛ ոստիկաններ, ցանկանում եմ երախտիքս հայտնել ձեզ: Յուրաքանչյուրիդ ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ է, որ իրականություն են դառնում ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք Ոստիկանություն ունենալու մեր ջանքերը:

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում նաև մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։ Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:

Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին:

Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին»։