ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալներին գումար և ինքնաթիռի տոմս կտան «ինքնաարտաքսվելու» համար

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է մեկնարկել նոր ծրագիր, որը թույլ կտա անօրինական ներգաղթյալներին «ինքնաարտաքսվել»։ Ըստ Current Time-ի՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են նրանց ֆինանսական աջակցություն տրամադրել՝ կամավոր կերպով երկիրը լքելու համար։

Fox Noticias-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ «ինքնաարտաքսման» ծրագիրը նախատեսում է նաև ապագայում ԱՄՆ մուտքի օրինական հնարավորություն։

«Մենք նրանց կտրամադրենք կրթաթոշակ, որոշակի գումար և ինքնաթիռի տոմս։ Ապա կաշխատենք նրանց հետ։ Եթե նրանք պատշաճ պահեն իրենց, և եթե ցանկանանք նրանց վերադարձը, ապա հնարավորինս շուտ  կարող է տեղի ունենալ այդ գործընթացը»,-ասել է Թրամփը Fox News-ի իսպանալեզու Fox Noticias հաղորդաշարի եթերում։

Թրամփը չի ներկայացրել մանրամասներ այն մասին, թե ինչպես է ծրագիրը գործելու։

2024 թ․ մարտին Թրամփի վարչակազմը գործարկել է CBP Home անվանումով նոր հավելված, որը նախատեսված է անօրինական ներգաղթյալների «ինքնաարտաքսման» գործընթացը հեշտացնելու համար։ Ըստ հաղորդագրությունների՝ այս հավելվածի միջոցով ներգաղթյալները կկարողանան երկիրը լքել՝ առանց ձերբակալման կամ արտաքսման ընթացակարգերի ենթարկվելու, իսկ առավել կարևորն այն է, որ կպահպանեն ապագայում ԱՄՆ վերադառնալու օրինական հնարավորությունը։

«CBP Home հավելվածը օտարերկրացիներին հնարավորություն է տալիս անմիջապես հեռանալ ու ինքնաարտաքսվել՝ ապագայում պահպանելով ԱՄՆ վերադառնալու և ամերիկյան երազանքն իրականացնելու շանսը։ Եթե նրանք չօգտվեն այդ հնարավորությունից, մենք նրանց կգտնենք, կարտաքսենք, և նրանք այլևս երբեք չեն վերադառնա»,-  հայտարարել է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

CBP Home-ը փոխարինում է նախկինում գործած CBP One հավելվածին, որը գործարկվել էր Ջո Բայդենի օրոք։ Այդ հավելվածը հնարավորություն էր տալիս գրեթե մեկ միլիոն մեքսիկացի ներգաղթյալների նշանակել հանդիպում՝ ԱՄՆ օրինական մուտքի համար դիմելու նպատակով։ Թրամփն այդ հավելվածը փակել է ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մեկ ժամ անց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի