ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ Սահմանադրությամբ նախատեսված հնարավորության իրականացմամբ քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծ: «Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի 1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը։ Հասարակակական …

