Ձեր ամենօրյա աշխատանքը մեր երկրի զարգացման հիմքն է․ ԱՍՀ նախարար

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

Ուղերձում ասվում է․

«Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։

Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ։

Կարևորելով սա՝ արդեն երկու տարի է Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալում ենք արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարությանն ուղղված միջազգային համաժողովներ, որոնք մեր երկրում մեկ հարկի տակ են հավաքում տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքականություն մշակողների, փորձագետների, ովքեր այս ոլորտում ունեն նշանակալի փորձ ու գիտելիք ու պատրաստակամ են նաև կիսվելու լավագույն փորձով։

Կարևոր է նաև ընդգծել, որ նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը հաստատեց 2025-2031 թթ. Զբաղվածության ռազմավարական ծրագրով նախատեսված այն միջոցառումները, որոնք հնարավորություն կստեղծեն բարձրացնել քաղաքացիների զբաղվածության մակարդակը, ընդլայնել աշխատանքի հնարավորություններն ու արդյունավետ կապ ապահովել աշխատանք փնտրող անձանց և գործատուների միջև։

Այս գործընթացում շարունակական աշխատանքներ ենք իրականացնում նաև աղքատության և գործազրկության հաղթահարման դեմ անհրաժեշտ քայլերի իրականացման ուղղությամբ՝ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդնման, կրթության և մասնագիտական հմտությունների զարգացման, աշխատանքը խրախուսելու միջոցով։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Ձեր ամենօրյա աշխատանքը մեր երկրի զարգացման հիմքն է, ուստի շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում արդյունավետ աշխատանք և բարեկեցություն։