Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իտալիա։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հռոմի Չամպինո օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել են Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Նաիկե Գրուպիոնին, այդ երկրում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովը և այլ պաշտոնյաներ։ Այցի ընթացքում Գաֆարովան մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու՝ նպատակ ունենալով ամրապնդել Ադրբեջանի և …

