Մայիսը լինելու է ջերմաստիճանային լայն տատանումներով և տեղումների բարձր հավանականությամբ ամիս

Լուրեր

08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

2025 թվականի մայիսին Հայաստանում բնորոշ են լինելու մթնոլորտային պրոցեսների ակտիվացում, օդային զանգվածների հաճախակի փոփոխություն և հորդառատ տեղումներ՝ ուղեկցվող ամպրոպներով․ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ըստ հաղորդագրության՝ միջին ամսական ջերմաստիճանը կազմում է 9.6°C։ Ամսվա առաջին տասնօրյակում միջին ջերմաստիճանը կազմում է 8.2°C, իսկ երրորդ տասնօրյակում՝ 10.9°C։ Ամենատաք շրջաններն են Արարատի և Արմավիրի մարզերը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի հովիտները՝ +17…+18°C միջին ջերմաստիճանով։ Լեռնային գոտիներում՝ Գեղարքունիքում, Շիրակում, ջերմաստիճանը պահպանում է +8…+10°C սահմաններում։ 3000 մետրից բարձր՝ բարձր լեռնային գոտիներում այն բացասական է՝ շուրջ -0.5°C, և տեղումների մեծ հավանականությունը դեռ ձյան տեսքով է։

Մայիսին արդեն դիտվում է ամռան սկիզբը՝ Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում միջին օրական ջերմաստիճանը կայուն անցնում է 15 աստիճանի սահմանը։ Լեռնային շրջաններում նման անցում տեղի է ունենում ամսվա կեսին՝ 10°C-ից բարձր։

Չնայած ջերմային ֆոնին, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը՝ երբեմն մինչև -8…-10°C։ Արարատյան դաշտում, Տավուշում և Սյունիքի հովիտներում հնարավոր են մինչև -1°C ցրտահարություններ ամսվա առաջին տասնօրյակում։ Իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35…+38°C (Արմավիր, Մեղրի)։

Օրական ջերմաստիճանային տատանումները միջինը կազմում են 8-10°C, երբեմն՝ մինչև 22°C։ Արևափայլի տևողությունը կազմում է 180-200 ժամ, պարզ օրերի թիվը նվազագույնն է՝ 1-4 օր։ Ամպամած օրերը գերակշռում են, տեղումները՝ հաճախ հորդառատ բնույթով։

Տեղումների միջին քանակը կազմում է 92 մմ, ամենաշատը՝ Լոռիում՝ 120-130 մմ, ամենաքիչը՝ Արարատի և Արմավիրի մարզերում՝ 40-50 մմ։ Ամենախոնավ մայիսները եղել են 1966, 1975, 1983, 1986, 2002 և 2010 թթ., երբ տեղումները կրկնակի գերազանցել են նորման։ Ամենաչոր մայիսները եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960 և 1989 թթ., երբ տեղումները եղել են նորմայի կեսից պակաս։

Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%, սակայն Արարատում և Արմավիրում այն կարող է իջնել մինչև 52-55%։

Մայիսին ակտիվանում է ամպրոպային գործունեությունը՝ ամսական միջինում 10-13 օր, երբեմն՝ մինչև 22 օր։ Կարկուտի հավանականությունը նույնպես բարձրանում է՝ Տաշիրում մինչև 8 օր։ Օրվա ընթացքում նկատվում է քամու ուղղության բնորոշ փոփոխություն՝ լեռներ հովիտներից առավոտյան, և հակառակը՝ երեկոյան։ Քամու արագությունը մեծանում է, անդորրի օրերը՝ նվազում։

Համաձայն կենտրոնի կանխատեսման՝ մայիսը լինելու է դինամիկ, փոփոխական, ջերմաստիճանային լայն տատանումներով և տեղումների բարձր հավանականությամբ ամիս։