«Սուտի-մուտի» կրակոցներ են, գյուղի ուղղությամբ չեն․ Խոզնավարի վարչական ղեկավար

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Սոցիալական ցանցերում կարճ տեսանյութ է տարածվել, որում կրակոցների ձայներ են լսվում։ Նշվում է, որ կրակոցները լսելի են եղել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրում։ Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ այս գիշեր գյուղում ադրբեջանական կողմից կրակոցների ձայներ են լսվել, բայց քիչ։

«Կրակոցի ձայներ քիչ են լսվել՝ «սուտի- մուտի» կրակոցներ են եղել։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- փոխանցեց վարչական ղեկավարը։ Վահան Զաքյանը վստահեցրեց՝ թեև վերջին շրջանում կրակոցների ձայներ են լսվում, բայց դրանք Խոզնավարի ուղղությամբ չեն։

Նշենք, որ ապրիլի 29-ին տարածքային կառավարման ու էկոնոմիկայի նախարարներ Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն էին այցելել Սյունիքի մարզի Խնածախ, Վաղատուր և Խոզնավար բնակավայրեր, գիշերել Խնածախում:

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Մինչ այդ էլ շաբաթներ շարունակ Ադրբեջանը տեղեկություններ էր տարածում, իբր, հայկական կողմից կրակում են, ինչը պաշտոնական Երևանը հերքում էր։

Մանյա Պողոսյան