Բելառուսում անօրինական կալանավորված ԱՄՆ քաղաքացի Զենկովիչն ազատ է արձակվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցում գրառմամբ հայտնել է, որ Բելառուսն ազատ է արձակել անօրինական կերպով ձերբակալված ևս մեկ ԱՄՆ քաղաքացու։ Խոսքը բելառուս ընդդիմադիր ակտիվիստ, Բելառուսի և ԱՄՆ քաղաքացի Յուրի Զենկովիչի մասին է, փոխանցում է Current time-ը։

«Ոչ մի նախագահ այդքան շատ բան, այդքան արագ չի արել՝ ամերիկացիների անվտանգությունն արտասահմանում պահպանելու համար»,- գրել է Ռուբիոն։

Բելառուսում Զենկովիչը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, այսպես կոչված, «դավադրության գործով»։ Բելառուսի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Գրիգորի Կաստուսևը և քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան նույնպես դատապարտվել էին այդ հոդվածով։ Կաստուսևն ազատ էր արձակվել 2024 թվականի հուլիսին՝ համաներման արդյունքում (նա քաղցկեղ ունի): Ֆեդուտան, որը նույնպես տառապում է մի քանի քրոնիկ հիվանդություններից, մնում է ճաղերի հետևում։

«Ես գիտեի, որ այս օրը կգա։ Անցել է 1480 օր, բայց նա ողջ է մնացել և արդեն տուն է վերադառնում, ինձ մոտ՝ Ամերիկա»,- Զենկովիչի կնոջ՝ Ալյոնա Դենիսովեցի խոսքերն է մեջբերել «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը։

Վերջին անգամ Յուրի Զենկովիչի մասին լուրեր հայտնվել էին 2025 թվականի սկզբին. հունվարի 17-ին նրան ցուցադրել էին Բելառուսի պետական ​​հեռուստատեսությամբ։ Կադրերում երևում էր, թե որքան է նիհարել քաղբանտարկյալը։

Զենկովիչը բելառուս քաղաքական գործիչ և ամերիկացի փաստաբան է։ Նա և «դավադրության գործով» անցնող մյուս մեղադրյալները ձերբակալվել էին 2021 թվականի ապրիլին։ Բելառուսի իշխանությունների տվյալներով՝ նրանք մահափորձ էին նախապատրաստում Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա որդիների դեմ, ինչպես նաև ծրագրում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել։

Զենկովիչը մեղադրյալներից միակն էր, որն ընդունել էր մեղքը և չէր հերքել մեղադրանքը, որ դավադրության կազմակերպիչն է։ Նա նաև ներողություն էր խնդրել մյուս մեղադրյալներից։

Արդյունքում, Զենկովիչը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, Ֆեդուտան և Կաստուսևը՝ 10 տարվա։ Արդեն բանտում գտնվող Յուրի Զենկովիչի դեմ նախ քրեական գործ էր հարուցվել «կառավարության պաշտոնյային վիրավորելու» համար և նրա ազատազրկման ժամկետին ավելացվել վեց ամիս, ևս մեկ գործ էլ՝ գաղութի «վարչակազմին չենթարկվելու» համար, որի համար նա դատապարտվել էր ևս երկու տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի