44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300 հազար դրամի չափով, այս հարցը ներառված է կառավարության հունվարի 30-ի նիստի օրակարգում։ Գործադիրի այս որոշման նպատակը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքների ֆինանսական վիճակի բարելավումն է։ Նախագծի …

