Ապրիլի 1-ին՝ ժամը 17:23-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի ուղեփակոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ պարզվել է, որ Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի …

