Հունվարի 26-ին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության Էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Կատարի Պետության Էմիրը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն և բեղմնավոր գործունեություն` երկու բարեկամ պետությունների միջև հետագա հարաբերությունների զարգացման և …

