ՌԴ-ն ողջամտությունից ավելին է պահանջում Ուկրաինայի հարցով բանակցություններում, այդ թվում՝ չգրաված տարածքները․ ԱՄՆ փոխնախագահ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի հարցով բանակցություններում Ռուսաստանը պահանջում է ողջամտությունից ավելին, նույնիսկ չգրաված տարածքներ, քանի որ հավատում է, որ հաղթում է մարտադաշտում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք գիտեինք, որ Ռուսաստանը խնդրելու է չափազանց շատ, քանի որ պատերազմի ռուսական ընկալումը հիմնված է նրա վրա, որ նրանք հաղթում են մարտի դաշտում»,- ասել է Վենսը։

Նրա կարծիքով՝ «ուկրաինացիները կցանկանային հրադադար մասամբ այն պատճառով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում նրանց գործերը լավ չեն ընթանում»։

«Մեր դիրքորոշումն է՝ չենք ցանկանում, որ Ուկրաինան  փլուզվի։ Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ Ուկրաինան մնա ինքնիշխան պետություն։ Սակայն Ռուսաստանը չի կարող ակնկալել, որ իրեն կհանձնվի այն տարածքը, որը դեռ չի նվաճել։ Եվ սա այն հարցերից մեկն է, որը նրանք ներառել են իրենց սկզբնական խաղաղության ծրագրում»,- նշել է Վենսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը գիտեր, որ «առաջին առաջարկով Ռուսաստանը չափազանց շատ բան կպահանջի»։

«Այդպես են հաճախ ընթանում բանակցությունները, դա ինձ չի անհանգստացնում։ Ինձ կխանգարի, եթե պարզվի, որ Ռուսաստանն անկեղծությամբ  չի մտնում բանակցությունների մեջ։ Եվ եթե դա տեղի ունենա, մենք կհեռանանք»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, պատերազմի կարգավորման գործում կան «որոշ դիվանագիտական ​​​​ճեղքումներ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն օրերս նույնպես հայտարարել էր, որ Ռուսաստանը «չափազանց շատ բան է պահանջում» Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու համար։

2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ փոխել է Սպիտակ տան քաղաքականությունը Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ՝ մտահոգություն առաջացնելով Կիևում և նրա արևմտյան դաշնակիցների շրջանում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ պատերազմը կավարտի 24 ժամվա ընթացքում, սակայն հետագայում դա անվանել էր փոխաբերական արտահայտություն։

Վերջին ամիսներին ԱՄՆ կառավարությունն առանձին բանակցություններ է վարել Կիևի և Մոսկվայի հետ՝ մարտական ​​գործողությունները դադարեցնելու համար, սակայն դրանք որևէ կոնկրետ արդյունքի չեն հանգեցրել։ Ապրիլի վերջին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սպառնացել էր  դադարեցնել ԱՄՆ միջնորդական ջանքերը։

«Եթե որևէ պատճառով կողմերից մեկը չափազանց դժվարացնի իրավիճակը, մենք պարզապես կասենք՝ դուք հիմար եք, դուք ապուշներ եք, դուք սարսափելի մարդիկ եք, և մենք պարզապես կդադարեցնենք դա։ Բայց հուսով եմ՝ բանը դրան չի հասնի», – ապրիլի կեսերին հայտարարել էր Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի