Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում ՌԴ-ի ստվերային նավատորմի 100 լցանավերի նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների ցուցակում կավելացնի Ռուսաստանի ստվերային նավատորմի մինչև 100 լցանավ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կառավարության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ դրանք կազմում են Ռուսաստանի նավթի արտահանման ստվերային նավատորմի միջուկը և 2024 թվականի սկզբից ի վեր տեղափոխել են 24 միլիարդ դոլարի նավթ։ Մեծ Բրիտանիան արդեն պատժամիջոցներ է կիրառել ռուսական նավթ տեղափոխող մի քանի տասնյակ լցանավերի նկատմամբ։

Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը պատրաստվում է նոր պատժամիջոցների մասին հայտարարել այսօր Նորվեգիայում։

«Ռուսաստանից մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը չի կարելի թերագնահատել, այդ իսկ պատճառով մենք կանենք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է՝ խափանելու Պուտինի ստվերային նավատորմի աշխատանքը, զրկելու նրա ռազմական մեքենային նավթային եկամուտներից և պաշտպանելու մեր ստորջրյա ենթակառուցվածքները»,- ասել է Քիր Սթարմերը։

Բրիտանական կառավարությունը հիշեցնում է, որ ստվերային նավատորմի լցանավերը ոչ միայն օգնում են Մոսկվային գումար վաստակել Ուկրաինայում պատերազմի համար, այլև վնասում են Եվրոպայում ստորջրյա մալուխները։

Համատեղ արշավախմբային ուժերի անդամ երկրների ղեկավարներն այսօր հանդիպելու են Օսլոյում՝ ի թիվս այլ հարցերի, քննարկելու նաև ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Միացյալ արշավախմբային ուժերը կազմավորվել են Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի կողմից՝ Էստոնիայի Լատվիայի, Լիտվայի և Իսլանդիայի հետ միասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի