Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը ապրիլի 2-ը համազգային տնտեսական բոյկոտի կոչ է արել՝ ի նշան Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և նրա ձերբակալության դեմ ցույցերին մասնակցելու համար ուսանողների ձերբակալության դեմ բողոքի։ «Ես աջակցում եմ բոյկոտին, որը նախաձեռնել է երիտասարդությունը՝ ընդդեմ ուսանողների, մայրերի, հայրերի և քույրերի նկատմամբ այս ճնշումների: Ես հրավիրում եմ …

