Կիևը հայտնում է հունգարական լրտեսական ցանցի բացահայտման մասին. Հունգարիայի ԱԳՆ-ն արձագանքել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ բացահայտել է հունգարական ռազմական հետախուզության գործակալների ցանց, որը լրտեսել է ուկրաինական պետության դեմ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հունգարական ծառայությունը։ Ի պատասխան՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է «հակահունգարական քարոզչության» մասին, փոխանցում է Current time-ը։

«Այս բջջի խնդիրն էր տեղեկատվություն հավաքել Անդրկարպատյան շրջանի ռազմական անվտանգության մասին, որոնել տարածաշրջանի ցամաքային և օդային պաշտպանության խոցելի կետերը, ինչպես նաև ուսումնասիրել տեղի բնակիչների սոցիալ-քաղաքական հայացքները, մասնավորապես, նրանց վարքագծի սցենարները, եթե հունգարական զորքերը մտնեն տարածաշրջան»,- ասվում է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հայտնել է, որ սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինայում բացահայտվում է հունգարական լրտեսական ցանց, որն աշխատել է խաթարել երկրի անվտանգությունը։ Անվտանգության ծառայության տվյալներով՝ Անդրկարպատում ձեռնարկված բարդ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է հունգարական հատուկ ծառայությունների ցանցի երկու գործակալ։

Հետաքննությունը պարզել է, որ երկու կասկածյալների համակարգողը եղել է Հունգարիայի ռազմական հետախուզության կադրային աշխատակիցը, որի ինքնությունն արդեն պարզվել է։ Նրա գործակալներից մեկը՝ 40-ամյա նախկին զինվորական, Բերեգովսկի շրջանից է, որտեղ կենտրոնացած է Ուկրաինայի հունգարական փոքրամասնությունը՝ շուրջ 100,000 մարդ։

Նշվում է, որ գործակալին հավաքագրել են և «սպասողական» ռեժիմի տեղափոխել դեռևս 2021 թվականին: Հակահետախուզության և անվտանգության ծառայության քննիչների տվյալներով՝ համակարգողը նրան «ակտիվացրել» է 2024 թվականի սեպտեմբերին:

Մյուս ձերբակալված անձը կին է, Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ուժերի նախկին զինծառայող, որը լքել է ստորաբաժանումը 2025 թվականին: Ըստ առկա տեղեկությունների՝ նրա առաջադրանքներն էին՝ հունգարական գաղտնի ծառայությանը տեղեկացնել Անդրկարպատյան շրջանում ինքնաթիռների և ուղղաթիռների առկայության, ինչպես նաև այն զորամասի պաշտպանական համակարգերի մասին, որտեղ նա ծառայել է: Կասկածյալների անունները չեն հաղորդվում։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի ստացել Կիևից հունգարացի լրտեսների բացահայտված ցանցի մասին, միաժամանակ, շեշտել Ուկրաինայում «հակահունգարական քարոզչության» մասին։

«Մենք կկարողանանք որևէ բան ասել միայն այն դեպքում, եթե ստանանք որոշակի մանրամասներ կամ պաշտոնական տեղեկատվություն։ Մինչ այդ, դա պետք է դիտարկել որպես քարոզչություն և դրան վերաբերվել զգուշությամբ։ Ուկրաինայում հաճախ է լսվում հակահունգարական քարոզչություն, և շատ դեպքերում դա ​​բացարձակապես անհիմն է»,- ասել է Հունգարիայի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի