Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ տեղում ծանոթանալու կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։

Գևորգ Պապոյանին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ Այցին մասնակցել են նաև վնասի գնահատման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամները։

Նախարարը ներկայացրել է պետական աջակցության առկա գործիքակազմը և վստահեցրել, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ինչ կանի՝ ուսումնասիրելու և կիրառելու կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ՝ այսպիսի վնասների ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար։

«Մեր այցելության նպատակը ոչ միայն վնասն արձանագրելն է, այլ նաև լսելը համայնքների բնակիչներին, հասկանալ՝ ինչ աջակցության կարիք կա, որպեսզի պետական քայլերը լինեն հնարավորինս հասցեական և նպատակային։ Մենք աշխատանքային խմբի միջոցով կավարտենք վնասի գնահատման գործընթացը և դրանց արդյունքներն ամփոփելուց հետո կքննարկենք հետագա անելիքները»,- նշել է նախարարը։