2-ամյա Տիգրանին շարունակում են փնտրել․ այսօր նրա ծննդյան օրն է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր մարմարիկցի Տիգրանի ծննդյան տարեդարձն է․ լրացավ փոքրիկի 2 ամյակը, բայց նա արդեն 6-րդ օրն է՝ տանը չէ, ծնողները չունեն հարցի պատասխանը, թե մի քանի րոպեի ընթացքում ուր կարող էր անհետանալ երեխան։ Մարմարկի բնակիչներին՝ մեծից փոքր, փրկարարներին, ջրասուզակներին, հանրապետության տարբեր վայրերից որոնողական աշխատանքներին միացացած քաղաքացիներին դեռ չի հաջողվում գտել 2-ամյա Տիգրանին։

Փոքրիկի հայրը՝ Նորայր Պետրոսյանը, Factor․am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ որևէ արդյունք չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են տարբեր ուղղություններով։

Նորայր Պետրոսյանի համար առեղծվածային է որդու անհետացումը, նրա մոտ անպատասխան հարցերն ու վարկածները շատ են․ գե՞տն է տարել փոքրիկին, թե՞ որևէ մեկն առևանգել է։ Տիգրանի հոր կարծիքով՝ վարկածներից ամենահավանականն այս պահին երկրորդ տարբերակն է։

Նա պատմում է, որ ինքն ու երեխայի պապը բակում մեքենայի վրա աշխատելիս են եղել։ Տիգրանը քրոջ հետ նույն տարածքում է եղել։ Քույրը գնացել է տուն, երբ մայրը հարցրել է՝ որտե՞ղ է Տիգրանը, աղջիկը պատասխանել է, որ Տիգրանը հայրիկի մոտ է, բայց երեխային իրենք չեն տեսել։
«Ո՞նց կարող էր էդ երեխան մոտ 20 րոպե ժամանակահատվածում էնպես անհետանալ, որ թեկուզ մի հոգի տեսած չլինի»,- հարց է տալիս Տիգրանի հայրն ու այդպես էլ պատասխանը չի գտնում։
Ծնողները դեպքի օրը՝ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգել են, որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և իրենք կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մայիսի 4-ից սկսած Մարմարիկ բնակավայրում, Մարմարիկ գետի երկայնքով՝ մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում, 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 139 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։
Երեխայի որոնումների ընթացքում կանգնեցրել են նաև Մարմարիկ գետի հոսքը, հատուկ սարքեր են իջեցրել հատակը նկարահանելու համար:

Քննչական կոմիտեն 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը:

 

 

Մանյա Պողոսյան