ԵՄ դիվանագիտության ղեկավարն ու 35 երկրի պատվիրակություններ ուկրաինական Լվովում են

Լուրեր

10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
Բոլորը

Եվրոպացի նախարարներն ու դիվանագետները մայիսի 9-ին ժամանել են ուկրաինական Լվով։ Պատվիրակության կազմում են 35 երկրների ու Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան-ն՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհային։

Այսօր Լվովում տեղի կունենա երկու կարևոր միջոցառում՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումը և Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալի ստեղծման վերաբերյալ Հիմնական խմբի հանդիպումը։

Եվրոպացի նախարարներից և դիվանագետներից բացի՝ Լվով են ժամանել նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Այցը սկսվել է Լիչակովի գերեզմանատանը կազմակերպված արարողությամբ՝ ի պատիվ ուկրաինացի հերոսների, որոնք զոհաբերել են իրենց կյանքը՝ պաշտպանելով Ուկրաինան ռուսական ագրեսիայից։

«Այսօր մենք նշում ենք Եվրոպայի օրը Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ միասին, որովհետև ընտանիքում ուրախություններն ու դժվարությունները կիսում են բոլորը։ Արտաքին գործերի նախարարների հետ միասին մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին՝ հանուն երկարատև խաղաղության։ Հանուն այն ապագայի, որին մենք հավատում ենք»,- գրել է Կալլասը։

Նախօրեին Կալլասը նշել էր, որ Լվովում կհայտարարի Կիևին պաշտպանության համար ևս 1 միլիարդ եվրո հատկացնելու, ինչպես նաև Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու վերջին քայլի մասին։

«Վաղը մենք կտանք ռազմական հանցագործությունների և ագրեսիայի հանցագործությունների համար տրիբունալի ստեղծման վերջնական քաղաքական հաստատումը»,- ասել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի