Հունվարի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Things to do DC կազմակերպության հետ, նախաձեռնել էր հերթական մշակութային երեկոն՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, ում անունը ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Իր բացման խոսքում դեսպան Լիլիթ Մակունցը անդրադարձավ հայկական մշակութային հարուստ ժառանգությանը, աշխարհահռչակ հայ արվեստագետներին, մասնավորապես …

