ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2025թ․-ի փետրվարի 12-ին ահազանգ է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված անձանցից: Համաձայն ստացված տեղեկատվության՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժաշխատողը անձին նշանակել է սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների խնդրի առնչությամբ հետազոտություն, և ըստ անձին բժշկի կողմից տրված տեղեկատվության՝ նշված հետազոտությունը իրականացվում է միայն վճարովի հիմունքներով։ Վերոգրյալի կապակցությամբ …

