Ոչ ոք չգիտի` որքան կտևի պատերազմը, բայց ո՛չ 10 տարի․ Ուկրաինան չի դիմանա․ Զելենսկի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը չի տևի ևս 10 տարի։ Նա կարծում է, որ տասնամյա հակամարտությունը թանկ կարժենա բոլոր կողմերին։ Այս մասին գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցներին Զելենսկիի տված հարցազրույցը։

Պատերազմի տևողության մասին հարցին Զելենսկին պատասխանել է, որ չգիտի, թե երբ այն կավարտվի, բայց ո՛չ 10 տարի հետո։

«Ոչ ոք չգիտի, թե որքան կտևի այն: Բայց ոչ 10 տարի: Ուկրաինան չի դիմանա: Դա թանկ է նստում բոլորի վրա, և ոչ միայն ընկերների, այլև թշնամիների վրա»,- ասել է նա։

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան դեռևս անսասան է՝ զենքի և անօդաչու թռչող սարքերի մատակարարումները բարելավվել են, նույնիսկ եթե բյուրոկրատական ​​​​ձգձգումները շարունակում են խնդիր մնալ։ Միաժամանակ, նա կոչ է արել Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը ՌԴ-ի դեմ նոր խիստ պատժամիջոցներ կիրառել։ Զելենսկին խոսել է նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միասնության մասին, որոնք, նրա խոսքով, կազմում են ակտիվ «եռյակը»՝ սերտորեն համակարգված միավորում, որը մշտական ​​կապի մեջ է Ուկրաինայի հետ։

Զելենսկին նաև հայտարարել է՝ եթե հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, մտադիր է նրա հետ խոսել լիակատար հրադադարի և բոլոր գերիների փոխանակման մասին։

«Եթե ես հանդիպեմ նրա հետ, մենք պետք է քաղաքական հաղթանակով դուրս գանք՝ հրադադար, բոլոր գերիների փոխանակում բոլոր գերիների հետ կամ նման մի բան»,- ասել է նա։

Ըստ Զելենսկիի՝ «ռուսները չեն վստահի» ուկրաինացիներին, իսկ ուկրաինացիները «չեն վստահի ռուսներին»։ Նա կարծում է, որ միայն միջնորդները կարող են երաշխավորել, որ ցանկացած պայմանավորվածություն կպահպանվի։ Մասնավորապես, նա Միացյալ Նահանգներին հիշատակել է որպես վերահսկողության մեխանիզմի հնարավոր երաշխավոր և կարծիք հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությունը կարող է Պուտինին ստիպել մայիսի 15-ին գալ Ստամբուլ։

«Եթե Պուտինը չգա, դա նրա համար կդիտվի լիակատար պարտություն»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները մայիսի 10-ին կոչ էին արել Ռուսաստանին դադարեցնել կրակը առնվազն 30 օրով՝ սկսած մայիսի 12-ից: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր, որ Ուկրաինան մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսի։ Ուկրաինան ու եվրոպացի առաջնորդները պնդում են, որ Ռուսաստանը նախ դադարեցնի կրակը, մինչդեռ ռուս պաշտոնյաներն առաջարկում են նախ բանակցություններ անցկացնել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին նշել էր, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի ՌԴ-ի հետ հանդիպման՝ Պուտինի առաջարկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել էր, որ մայիսի 15-ին անձամբ է սպասելու Պուտինին Ստամբուլում և ակնկալում է մայիսի 12-ից լիակատար հրադադար սկսել։

Կրեմլը դեռևս չի հրապարակել պատվիրակության կազմը, նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դա տեղի կունենա, «երբ նախագահն անհրաժեշտ համարի»։ Ավելի ուշ էլ Պեսկովը նշել էր, որ մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին ռուսական կողմը կլինի այնտեղ ու  կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին։

Միջազգային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Ստամբուլում ուկրաինական կողմի հետ հնարավոր բանակցություններին Պուտինը չի մեկնելու, ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Սպասվում է, որ պատվիրակության կազմում լինելու է նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի