Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը WTA վարկանիշային աղյուսակում կրկին 36-րդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանը կրկին 40 լավագույնների մեջ է` այս անգամ նա նորից 36-րդ հորիզոնականում է: Այս ցուցանիշը թենիսիստի լավագույն հորիզոնականն է մինչ այս ունեցած արդյունքներում: Նախորդ անգամ Ավանեսյանը զբաղեցրել էր 37-րդ հորիզոնականը: Էլինա Ավանեսյանը 2024 թվականի …

