ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել հաջորդ տարվա ընթացքում սուվերեն բարեկեցության հիմնադրամ ստեղծելու մասին՝ հայտարարելով, որ այն կարող է գնել TikTok-ը, գրում է Reuters-ը։ Նշվում է, որ հրամանի տեքստը մանրամասներ չի պարունակում, այն պարզապես ուղղորդում է գանձապետարանի և առևտրի գերատեսչություններին 90 օրվա ընթացքում ներկայացնել նման հիմնադրամի ծրագիր, ներառյալ՝ «ֆինանսավորման մեխանիզմների, ներդրումային ռազմավարությունների, ֆոնդի …

