Բաքուն կրկին խոսել է ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանի ընթացքում, որը տեղի է ունեցել մայիսի 13-14-ը Լյուքսեմբուրգում, հայտարարել է այս տարվա մարտին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի և միջպետական ​​հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

«Միաժամանակ, ընդգծվել է, որ համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար, նշվել է հնացած և անգործունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի և համապատասխան կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Մամեդովը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել երկկողմ երկխոսությունը այս ու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող այլ հարցերի շուրջ։

Նա, միաժամանակ, ասել է, թե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից 2024 թվականի հունվարին ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելը իրավական տեսանկյունից բացարձակապես անհիմն է և հակասում է այն դրույթին, որ բոլոր անդամ պետությունները պետք է հավասար հիմունքներով մասնակցեն Եվրոպայի խորհրդի երկու կանոնադրական մարմիններին։

Մամեդովն ընդգծել է իրավիճակի արագ կարգավորման անհրաժեշտությունը՝ վեհաժողովին Ադրբեջանի անվերապահ մասնակցությունը վերականգնելու համար, որը պետք է ծառայի որպես միջխորհրդարանական երկխոսության և համագործակցության հարթակ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Ի պատասխան՝ Բաքուն հայտարարել էր, որ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, արգելվում է մուտք գործել երկիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի