2025թ․-ի հունվարին իրավունքների պաշտպանության համար ՀՔԱՎ գրասենյակ էր դիմել Լոռու մարզի բնակիչ Վ․Մ․-ն, ում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները բաժնում ենթարկել էին ֆիզիկական բռնության՝ ինքնախոստովանություն կորզելու նպատակով։ Ոստիկանության աշխատակիցները, չհասնելով իրենց նպատակին, առանց որևէ իրավական հիմնավորման հաջորդ օրը Վ․Մ․-ին ազատ էին արձակել։ ՀՔԱՎ-ի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան Անի Չատինյանը ստանձնել է Վ․Մ․-ի իրավունքների …

