Մոսկվայի դատարանը փորձագետ Գրիգորի Մելքոնյանցին դատապարտել է 5 տարվա ազատազրկման

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մոսկվայի Բասմանի դատարանը «Գոլոս» ընտրությունների դիտորդական շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին դատապարտել է 5 ժամկետով ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ «անցանկալի» ոչ կառավարական կազմակերպության աշխատանքը կազմակերպելու մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 284.1 հոդվածի 3-րդ մաս): Այս մասին դատարանի դահլիճից հաղորդել է Mediazona-ի թղթակիցը, փոխանցում է Meduza-ն։

Մելքոնյանեցին նաև, պատիժը կրելուց հետո, արգելվել է 9 տարի զբաղվել հասարակական գործունեությամբ։

Դատարանը Մելքոնյանցի նախնական կալանքի կենտրոնում անցկացրած ժամանակը հաշվարկել է «մեկ օրը՝ մեկուկեսի դիմաց» բանաձևով, այսինքն՝ 5 տարուց նա արդեն «կրել է» պատժի 2,5 տարուց մի փոքր ավելին։

Մեղադրող կողմը Մելքոնյանցի համար պահանջել է այս հոդվածով առավելագույն պատիժը՝ 6 տարվա ազատազրկում։

«Ես չեմ հուսահատվում։ Դուք ևս  մի՛ հուսահատվեք»,- դատավճռի հրապարակումից հետո ասել է Մելքոնյանցը դատարանի դահլիճում հավաքվածներին։

Գրիգորի Մելքոնյանցը կալանքի տակ է 2023 թվականի օգոստոսից։ Նրա դեմ հարուցված քրեական գործը կապված է «Ընտրությունների մոնիթորինգի եվրոպական ցանցի» (ENEMO) գործունեության հետ, որը համահիմնադրվել է «Գոլոս» ասոցիացիայի կողմից։

2021 թվականի սեպտեմբերին ENEMO-ն հայտարարվել է «անցանկալի» կազմակերպություն Ռուսաստանում։ Միևնույն ժամանակ, ո՛չ «Գոլոս» շարժումը, ո՛չ էլ դրա նախորդ միավորումը, որը լուծարվել է «օտարերկրյա գործակալների» գրանցամատյանում ընդգրկվելուց հետո, Ռուսաստանի իշխանությունների կողմից երբեք չեն հայտարարվել «անցանկալի» կազմակերպություններ։ Երբ ENEMO-ն հայտարարվել է  «անցանկալի», «Գոլոս» միավորումն այլևս գոյություն չուներ, իսկ համանուն հասարակական շարժումը ENEMO-ի անդամ չէ։

Պետական մեղադրողի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Գոլոս» շարժումը ստեղծվել է ENEMO-ի մաս կազմող համանուն միավորման «հիմքի վրա», որը հետագայում հայտարարվել է «անցանկալի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի