ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին
Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ կայացել է պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունը: