12 Փետրվար 2025 | 12:54
ՀՀ-ն հեռու է ԵՄ-ի նույնիսկ թեկնածության կարգավիճակի պահանջներից․ Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, չի կարող օրենք համարվել, քանի որ ցանկացած օրենք առնվազն մեկ վարքագծի կանոն պետք է սահմանի, մինչդեռ այս օրինագիծը վարքագծի կանոն չի նախատեսում։ «ԵՄ անդամակցությունը պահանջում է հանրաքվե, որի նախաձեռնության իրավունքը պատկանում է կառավարությանը։ Անդամակցության որևէ այլ մեխանիզմ Սահմանադրությունը չի նախատեսում, …