Ռուսական հարձակման հետևանքով Ուկրաինայի Պոլտավայի մարզում ձեռնարկություն է ավերվել

Լուրեր

08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
Բոլորը

Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքային համայնքում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ավերվել է ձեռնարկություններից մեկի շենքը։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Կոգուտը, փոխանցում է Current time-ը։

Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել, որը տեղայնացվել է Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության աշխատակիցների կողմից։ Պայթյունի ալիքը վնասել է յոթ մասնավոր տնային տնտեսություն։ Մեկ մարդ վիրավորվել է, սակայն հրաժարվել է հոսպիտալացվել։

Կրեմենչուգ համայնքում վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, ինչի հետևանքով ավելի քան 100 իրավաբանական անձինք և գրեթե 1800 տնային սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Պոլտավայի շրջանում ավելի քան 270 բաժանորդ էլեկտրաէներգիա չունի։ Մասնագետներն աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Հաղորդվում է նաև, որ առավոտյան ռուսական ուժերը Կուպյանսկում կառավարվող ավիառումբով հարվածել են կոմունալ ծառայությունների աշխատակիցներին։ Նրանցից մեկը մահացել է, հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինոգուբովը։

Նա նշել է, որ երկու տղամարդ է վիրավորվել, որոնք հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Ավելի ուշ նրանից մեկը մահացել է հիվանդանոցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի