ՌԴ-ն անկեղծ հաջողություն է մաղթում ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում և պատրաստ է աջակցել․ Լավրով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման գործում և պատրաստ է շարունակել կողմերին օգնություն տրամադրել նման փաստաթղթի մշակման և ստորագրման  հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկն» իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրել, և մենք անկեղծորեն նրանց հաջողություններ ենք մաղթում այդ գործընթացում»,- ասել է Լավրովը։

Նա նշել, որ հարցը Երևան կատարած այցի ժամանակ քննարկել է ՀՀ վարչապետի և նախագահի հետ։

«Պարզ է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք շարունակել օգնություն ցուցաբերել, եթե երկու կողմերն էլ հետաքրքրված են»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում։

«Հակամարտությունների հաղթահարումը և այդ հակամարտությունների հետևանքով տրանսպորտային ու տնտեսական կապերի վրա դրված սահմանափակումների վերացումը, անշուշտ, զգալիորեն կբարձրացնի մայրցամաքի այս հատվածի և մեր ամբողջ մայրցամաքի մրցունակությունը» – ընդգծել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով Հայաստանում էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի