ԱՄՆ Պետքարտուղարության արտաքին տեղեկատվական միջամտության դեմ պայքարի (R/FIMI) ստորաբաժանումը դադարեցնում է իր գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Խոսքի և արտահայտվելու ազատությունը եղել է Ամերիկայի քաղաքացի լինելու անկյունաքարը։ Դարեր շարունակ Միացյալ Նահանգները հույսի փարոս է ծառայել աշխարհի միլիոնավոր մարդկանց համար։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակի ընթացքում Ամերիկայում մարդիկ զրպարտվել են, աշխատանքից ազատվել, մեղադրանքներ են …

