Եվրոպական երկրների ղեկավարները Մյունխենի անվտանգության համաժողովի ավարտից հետո կհանդիպեն Փարիզում՝ Ուկրաինայի վերաբերյալ համատեղ դիրքորոշում մշակելու նպատակով։ Այս մասին փետրվարի 16-ին հայտնել են մի քանի լրատվամիջոցներ՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ BBC-ի տեղեկություններով՝ այս ոչ ֆորմալ հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, իսկ դրա հիմնական գաղափարական ուղղությունը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Ելիսեյան …

