Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով բազմակողմ կապերի խորացման կարևորությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև մեր երկրում ԵՄ օժանդակությամբ …

