«Շատ կարևոր է, որ փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումների ընթացքում ամբողջ ծավալով պատրաստ լինենք ձնամաքրման աշխատանքներին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Տիգրան Ավինյանը։ «Ձյան մաքրման աշխատանքները միայն Երևանի քաղաքապետարանի պատասխանատվությունը չէ, այդտեղ պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև տնտեսվարողները, համատիրությունները։ Բոլորը պետք է պատրաստ լինեն»,- հայտարարեց Ավինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

