«Կորած» առանձնատուն, «գտնված» հողամաս, «թաքնված» բնակարան․ Վահե Հովհաննիսյանի հայտարարագիրը կրկին լի է անճշտություններով

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որը կրկին լի է ուշագրավ դրվագներով։ Պարզվում է՝ Հովհաննիսյանը վաճառել է հողամաս, որ նախկինում չէր հայտարարագրել, «կորցրել» է Հրազդանի այգետնակ-առանձնատունը և միայն այս տարի հիշել է 2004-ին ձեռք բերած բնակարանի մասին։

Եվ այսպես․ Վահե Հովհաննիսյանը տարեսկզբի համար հայտարարագրել է 2 անշարժ գույք։ Դրանցից մեկը Հրազդանում որպես հյուրատուն շահագործվող այգետնակ-առանձնատունն է, որը, ինչպես Հովհաննիսյանն էր խոստովանել, վարձակալությամբ հանձնել է իր ընկերոջը՝ Գրիգոր Խաչինյանին։ Ընդ որում, հիշեցնենք, նույն անձնավորությանը՝ Գրիգոր Խաչինյանին, Վահե Հովհաննիսյանը նախքան ֆինանսների փոխնախարար նշանակվելը 2021-ին վաճառել էր իր հիմնադրած ընկերությունը՝ «Վարդենի» ՍՊԸ-ն։ «Վարդենի» ՍՊԸ-ն Հրազդանում նույն այդ հյուրատան շահագործողն է։

Եվ ահա, Հովհաննիսյանը 2024-ի տարեվերջի դրությամբ առկա իր գույքերի ցանկում այդ այգետնակ-առանձնատունը չի հայտարարագրել և միայն 1 անշարժ գույք է նշել։ Իսկ հայտարարագրի «Տվյալ տարվա ընթացքում օտարված անշարժ գույք» բաժնում նշել է, թե վաճառել է Հրազդանում հողամաս՝ ընդամենը 100 հազար դրամով, գնորդն էլ նույն Գրիգոր Խաչինյանն է։ Ընդգծենք, որ նախարարը թե՛ այս, թե՛ նախորդ տարիների հայտարարագրերում հողամասի առկայության մասին որևէ նշում չի արել։

Ընդ որում՝ այդ հողամասը չի կարող լինել նույն այգետնակ-առանձնատունը, քանի որ այս տարվա մայիսի 2-ի իր ասուլիսում նա հայտարարել է, որ «այգետնակը շարունակում է վարձով տալ»։ Իսկ հողամասի վաճառքի գործարքը, ըստ Հովհաննիսյանի հայտարարագրի, տեղի է ունեցել 2024-ի օգոստոսի 14-ին՝ Factor TV-ի «Վահե Հովհաննիսյանը թաքցնում է իր հյուրատան և նախարարության միջև կատարված գործարքն ու իր ստացած եկամուտները» հրապարակումից ընդամենը օրեր անց։ Թեմայի հանրային հնչեղություն ստանալուց հետո Հովհաննիսյանն այս տարի ներկայացրած հայտարարագրում որպես եկամուտ նշել է «Վարդենի»-ից վարձակալության դիմաց ստացված վճարը՝ 1 մլն 258 հազար դրամ։ Ստացվում է՝ 2024-ին նախարարն իր ամառանոցն իր ընկերոջը վարձակալությամբ է հանձնել ամսական մոտ 105 հազար դրամով։ Այս եկամտի մասին նախորդ տարիներին նա լռում էր։

Հովհաննիսյանի հայտարարագրած 2-րդ անշարժ գույքը նույնպես խնդրահարույց է․ նա նշել է բնակարան Երևանում, որը, ըստ այս տարի ներկայացված հայտարարագրի, ձեռք է բերել 2004 թվականին։ Մինչդեռ, նախկինում նրա ներկայացրած 4 հայտարարագրերից որևէ մեկում դրա մասին նշում առկա չէ։ Ավելին՝ իր ասուլիսում նա հայտարարել է, թե բացի Հրազդանի այգետնակից, այլ գույք չունի և Երևանում բնակարան է վարձակալում։ Երրորդ անձի պատկանող այդ գույքի երկարատև տիրապետման մասին Հովհաննիսյանն իր նախորդ բոլոր հայտարարագրերում նշել է։

Ստացվում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ նախարարը մինչ այս թաքցրել է նաև իր բնակարանը Երևանում։

Մեկ այլ անճշտություն կա Հովհաննիսյանի հայտարարագրի շարժական գույքի բաժնում․ նախորդ տարի նա հայտարարագրել էր 2020-ին ձեռք բերված TOYOTA մակնիշի մարդատար ավտոմեքենա, որն այս տարի դարձել է «բեռնատար»։ Նախարարը նաև HONDA մակնիշի մոտոցիկլ ունի։

Հովհաննիսյանը նախարարությունից ստացել է 19․5 մլն դրամ աշխատավարձ։ Բանկային հաշվին տարեվերջին ունեցել է 3․1 մլն դրամ, իսկ կանխիկի չափը թե՛ տարեսկզբին, թե՛ տարեվերջին անփոփոխ նշել է 100 հազար դրամ։

Գույքի վարձակալության համար Հովհաննիսյանը 2024-ին վճարել է 5500 դոլար։ Նման ծախս նա հայտարարագրել էր նաև 2023-ին։

3 ընկերություններին Հովհաննիսյանի տված փոխառությունների չափը չի փոխվել․ «Ինոգեյթ» ՍՊԸ-ին նա տվել է 17 հազար դոլար, «Ջի կոդեր» ՍՊԸ-ին՝ 52․6 մլն դրամ, «Էյ Սի ԷՄ Սի» ՍՊԸ-ին՝ 35․3 մլն դրամ փոխառություն։ Այս ընկերություններից որևէ մեկում նա մասնակցություն չի նշել, թեև, ըստ  պետռեգիստրի, նա «Ինոգեյթ»-ի իրական շահառուն է։

Վահե Հովհաննիսյանի կինը՝ Ինեսսա Ռևազյանը, «Դրիմ Բոքս» ընկերության 100% բաժնետերը և տնօրենն է։ Այս տարի Ռևազյանը հայտարարագիր դեռ չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025-ի ապրիլին պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին քրեական վարույթ նախաձեռնել՝ Վահե Հովհաննիսյանի հայտարարագրերում կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ, սակայն ՀՀ դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի այդ որոշումը։ Թե ինչ կորոշի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, պարզ կդառնա առաջիկայում։

Գայանե Խաչատրյան