ՀՀ գլխավոր դատախազությունը դեմ է Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն․ դիմել են վճռաբեկ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ՝ բողոքարկելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու պարտավորեցման մասին: Այս մասին Factor.am-ին հայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ Factor.am-ի «Ո՞ւր է անհետացել Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը․ նախարարի հայտարարագիրը թերի է» հրապարակման մեջ ներկայացված փաստերի հիման վրա ՀՀ դատախազությունը հանձնարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեին իրականացնել ստուգում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Այնուհետև Factor.am-ի հոդվածի հետքերով և Վ․ Հովհաննիսյանի հայտարարագրերում առկա անհամապատասխանությունների կապակցությամբ մի խումբ փաստաբաններ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Փաստաբան Արա Զոհրաբյանը ապրիլի 3-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել, հակակոռուպցիոն դատարանն իրենց բողոքները մերժել է, սակայն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 3-ին բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի որոշումը և կայացրել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ վարույթի հանրային մասնակցի վրա դրել է քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն:

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացված հաղորդումը պատշաճ հաղորդում է, նշելով նաև հետևյալը՝

– « ըստ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացվածի՝ «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու (պետական ծառայության անցնելու) օրը՝ 18.08.2021թ., Վահե Հովհաննիսյանը ստացել է 1,000,000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն և 50,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն ու գնել «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը (քանի որ ըստ կանոնադրության՝ Ալլա Ավոյանը եղել է «Կարիտաս»-ի տնօրենը ենթադրվում է, որ գնել է հենց դրա 100% բաժնետոմսը): Ըստ 2021թ. հայտարարագրի՝ «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին:

– 2022թ. հունվարի 10-ին «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերությունը վերակազմակերպվել է, վերակազմակերպվելուց հետո ընկերությունը դարձել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերություն: Ընդ որում, Վահե Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը 1,050,000 դոլարի չափով մնացել է: 2023 հայտարարագրում այդ բաժնետոմսերն «անհետանում են»:

– Ընկերությունը վերակազմակերպելուց հետո դրա 100% սեփականատեր է դարձել Ռուբիկ Արմենակի Կարապետյանը, որն ըստ երևույթին (հաստատապես չճշտված տվյալների համաձայն) Վահե Հովհաննիսյանի մորեղբայրն է»,- մեջբերել է Զոհրաբյանը:

Ստացվում է՝ դատախազությունը համաձայն չէ այս փաստերի հետ և դեմ է Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն։

Հավելենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր հերթին ևս սկսել էր Հովհաննիսյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի համալիր վերլուծություն՝ դրա շրջանակներում անդրադառնալով նաև Factor.am կայքում «Ո՞ւր է անհետացել Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը․ նախարարի հայտարարագիրը թերի է» վերտառությամբ հրապարակմանը:

ԿԿՀ-ից Factor.am-ին հայտնել են, որ Վահե Հովհաննիսյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծության արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ, որոնց վերաբերյալ նախարարից և նրա կնոջից հայցվել են արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանումներ: Արդյունքում, Վահե Հովհաննիսյանը և նրա կինը ներկայացրել են պարզաբանումներ և դրանք հիմնավորող փաստաթղթեր, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի վրա դնելով Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն՝ Հանձնաժողովն այս պահին ձեռնպահ է մնում Վահե Հովհաննիսյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծության արդյունքների ամփոփումից և հրապարակայնացումից:

Գայանե Խաչատրյան