Factor.am-ի հրապարակումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է նախարար Վահե Հովհաննիսյանի եկամուտները

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է Factor.am-ի «Ո՞ւր է անհետացել Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը․ նախարարի հայտարարագիրը թերի է» հրապարակման մեջ ներկայացված փաստերը։ Գործը Հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ դրանում տեղ գտած տեղեկությունները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված  կարգով ստուգելու նպատակով։

«Ստուգման արդյունքների մասին տեղեկատվություն դեռևս առկա չէ»,- Factor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գույքի և եկամուտների հայտարարագրում առերևույթ անհամապատասխանությունների առկայությունն արձանագրել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Factor.am-ին ԿԿՀ-ից հայտնեցին, որ դրա արդյունքում Հանձնաժողովն սկսել է Վահե Հովհաննիսյանի և վերջինիս ընտանիքի անդամների հայտարարագրերի համալիր վերլուծություն:

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարը թերի հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ 2022 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրում նա նշել էր, որ 1 մլն դոլար փոխառություն ունի, սակայն 2023 թ-ին այդ պարտքն «անհետացել» է․ նախարարը 1 մլն դոլար փոխառությունը չի հայտարարագրել և որևէ կերպ չի էլ ներկայացրել, թե ինչպես է այն մարել։ Առավել ևս, որ Հովհաննիսյանը 2023 թ-ին չի ունեցել բավարար գումար այդ պարտքը մարելու համար։ Նա եկամտի 1 աղբյուր է հայտարարագրել՝ նախարարությունից ստացած աշխատավարձ՝ 20․1 մլն դրամ ծավալով։ Նա չի հայտարարագրել նաև կանխիկ ու անկանխիկ նման ծավալի խնայողություններ, որ թույլ կտար մարել պարտքը։

Ընդ որում՝ Հովհաննիսյանը չի հայտարարագրել իր եկամտի մեկ այլ աղբյուր ևս, որի մասին ինքն է հայտարարել Factor.am-ին․ նա «Վարդենի» ՍՊԸ-ին վարձակալության է հանձնել Հրազդանում գտնվող իր ամառանոցը, սակայն դրանից որևէ եկամուտ չի հայտարարագրել։

Գայանե Խաչատրյան