Ո՞ւր է անհետացել Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը․ նախարարի հայտարարագիրը թերի է

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը թերի հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Իր նախորդ հայտարարագրում (2022 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագիր) նախարարը նշել էր, որ 1 մլն դոլար փոխառություն ունի։ Այս պարտքը նա ուներ դեռևս 2021 թ-ից և ամեն տարի հայտարարագրերում ներկայացնում էր այն։ Սակայն 2023 թ-ին այդ պարտքն «անհետացել» է․ նախարարը 1 մլն դոլար փոխառությունը չի հայտարարագրել և որևէ կերպ չի էլ ներկայացրել, թե ինչպես է այն մարել։ Առավել ևս, որ Հովհաննիսյանը 2023 թ-ին չի ունեցել բավարար գումար այդ պարտքը մարելու համար։ Նա եկամտի 1 աղբյուր է հայտարարգրել՝ նախարարությունից ստացած աշխատավարձ՝ 20․1 մլն դրամ ծավալով։ Նա չի հայտարարագրել նաև կանխիկ ու անկանխիկ նման ծավալի խնայողություններ, որ թույլ կտար մարել պարտքը։ Հովհաննիսյանի բանկային հաշիվներին 2023-ի տարեվերջին եղել է մոտ 4 մլն դրամ և 4937 դոլար, կանխիկ ունեցել է ընդամենը 100 հազար դրամ։ Ընդ որում՝ 2023 թ-ին նա 5500 դոլար գույքի վարձակալության համար է ծախսել և 3 մլն դրամ ուսման վարձավճար է տվել։

Ուրեմն՝ ի՞նչ է եղել այդ 1 մլն դոլար պարտքը․ այս հարցի պատասխանը բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարագրում արտացոլված չէ։  

Թերի են եղել նաև Հովհանիսյանի նախորդ տարիների հայտարարագրերը․ օրինակ՝ 2021 թ-ին ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ներկայացված հայտարարագրում նա նշել էր նաև 1 մլն դոլար վարկ, որը հաջորդ տարիների հայտարարագրերում չէր հիշատակել, թեև ոչ էլ մարել էր։

Factor.am-ը գրել էր, որ նախարարն այգետնակ ունի Հրազդանում, որը, ինչպես Հովհաննիսյանն էր հայտնել մեզ հետ զրույցում, վարձակալության է տվել «Վարդենի» ՍՊԸ-ին, սակայն այդ վարձակալությունից ստացած եկամուտները նախարարն իր հայտարարագրում չի նշել։ Հովհաննիսյանը, ինչպես և նախորդ տարիներին, շարունակել է բնակվել Երևանի Կենտրոնում՝ երրորդ անձի պատկանող տանը։ 2023 թ-ին նա 25 մլն դրամով Ա․ Թունյանին է վաճառել 2006 թ-ի արտադրության իր TOYOTA մակնիշի ավտոմեքենան։ Տարեվերջի դրությամբ նախարարն ունեցել է 2019 թ-ին գնված TOYOTA ավտոմեքենա (2007 թ-ի արտադրության) և TRANSALP V600 PD06 մակնիշի մոտոցիկլ։ 

Հայտարարագրում թերի են նաև Հովհաննիսյանին պատկանող ընկերությունների և նրա ունեցած շահերի մասին տվյալները։ Այսպես․ նա հայտարարագրել է, որ փոխառություններ է տվել «Ջի կոդեր» ՍՊԸ-ին՝ 52․6 մլն դրամ, «Ինոգեյթ»-ին՝ 27 հազար դոլար, «Էյ Սի ԷՄ Սի» ՍՊԸ-ին՝ մոտ 35․4 մլն դրամ։ Իսկ այն, որ «Ինոգեյթ» ընկերության 98 %-ի սեփականատերն է, նախարարը 2023թ-ի համար ներկայացրած հայտարարագրում որևէ նշում չի արել։ Նաև չի հայտարարագրել իրեն պատկանող «Կարիտաս Իտալիանա» ընկերության վաճառքը։ Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ «Կարիտաս Իտալիանա»-ի սեփականատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել 2023 թ-ի փետրվարի 21-ին, որից հետո ամիսներ անց ընկերությունն անվանափոխվել է և դարձել «Ջի-կոդեր» ՍՊԸ։

Նախարարը «մոռացել» է հայտարարագրում նշել նաև իր կոնջը՝ Ինեսսա Ռևազյանին պատկանող «ԴՐԻՄ ԲՈՔՍ» ընկերության մասին։ Պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերում կա բաժին՝ «Ե. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՇԱՀԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ», որտեղ լրացվում են նրանց հետ փոխկապակցված ընկերությունների տվյալները․ Վահե Հովհաննիսյանի հայտարարագրում այդ բաժինը դատարակ է։

Ուշագրավ է, որ «ԴՐԻՄ ԲՈՔՍ»-ը հիմնադրվել է 2021 թ-ի նոյեմբերին, վաճառում է տարբեր խաղային հավաքածուներ երեխաների համար։ Տնօրենը նախարարի կինն է, որի հայտարարագրի համաձայն՝ ինքն այդ ընկերությունից ստացել է ընդամենը 264 հազար դրամ աշխատավարձ։ Ընդ որում, ըստ համացանցի բաց աղբյուրների, ընկերությունն ունի միայն 1 աշխատակից։

Նախարարի հայտարարագրում ևս 1 բացթողում կա․ 2022 թ-ին նա հայտարարագրել էր կրիպտոարժույթ / Etherum՝ XXX 4 ծավալով, որը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ին առկա էր, այսինքն՝ պետք է առկա լիներ նաև 2023 թ-ի հունվարի 1-ին, սակայն Հովհաննիսյանը դրա մասին որևէ կերպ չի հիշատակել 2023-ի հայտարարագրում։

Գայանե Խաչատրյան