ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բնակարան կունենա Երևանում։ Անցած տարի նա 49․3 մլն դրամ փոխառություն է տվել «Իջևանատուն» ՓԲԸ-ին՝ բնակարանի գնման իրավունքի համար։ Ընկերությունը բնակելի համալիր է կառուցում Արաբկիրում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Փաշինյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2024 թվականին 80․2 մլն դրամ եկամուտ է ունեցել, այդ թվում՝ 3 բանկերից 56․8 …

