Կանայք օգտագործվում են տղամարդկանց կողմից իշխանական պայքարներում․ ՀԿ-ների հայտարարությունը՝ Փաշինյանի գրառման առնչությամբ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Կանանց ռեսուրսային կենտրոնը հանրային հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորական գործչին ուղղված գրառման մեջ նրա ենթադրյալ զուգընկերոջը թիրախավորելու հետ կապված։ «Կնոջ նկատմամբ սեռական բնույթի նվաստացուցիչ ու կնատյաց բառապաշարը՝ անկախ քաղաքական համատեքստից կամ նպատակից, անընդունելի է՝ հատկապես երկրի ամենաբարձր պաշտոնյայի կողմից»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացել են 14 հասարակական կազմակերպություններ։

«Դադարեցրեք կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում

Մենք՝ ներքոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սոցիալական ցանցում արված հայտարարությունը, որում նա թիրախավորում է հոգևորական գործչի ենթադրյալ զուգընկերոջը՝ հրապարակելով նույնականացնող տվյալներ և վերածելով պասիվ սեռական օբյեկտի՝ ընդդիմադիր գործիչին վարկաբեկելու նպատակով: Անկախ նրանից՝ վարչապետի խոսքերը պարունակում են ճշմարտություն, թե ոչ, խստորեն դատապարտելի է նման բառապաշարն ու սեռական կյանքը քաղաքական թիրախավորման գործիք դարձնելը:

Կնոջ նկատմամբ սեռական բնույթի նվաստացուցիչ ու կնատյաց բառապաշարը՝ անկախ քաղաքական համատեքստից կամ նպատակից, անընդունելի է՝ հատկապես երկրի ամենաբարձր պաշտոնյայի կողմից։

Կանանց մարմիններն ու ինքնությունները քաղաքական հակամարտությունների շրջանակում օգտագործելը վտանգավոր նախադեպ է, որը վերարտադրում է վնասակար գենդերային կարծրատիպեր և խորացնում է Հայաստանում կանանց նկատմամբ համակարգային խտրականությունը։ Այս խոսքերը պարզապես անձնական վիրավորանքներ չեն․ կանայք օգտագործվում են տղամարդկանց կողմից իշխանական պայքարներում։

Քաղաքական հակամարտություններում տղամարդիկ հաճախ են օգտագործում ընդդիմախոսների (ենթադրյալ) զուգընկերների՝ հատկապես կանանց սեռական կյանքի մանրամասները որպես քաղաքական գործիք: Տվյալ դեպքում նման հրապարակումը կարող է լուրջ վտանգներ ստեղծել թիրախավորված կնոջ առօրյա կյանքում հասարակական ճնշումների ենթարկվելու պատճառով:

Մենք կոչ ենք անում`

1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել կնոջը թիրախավորող գրառումը և հանրային ներողություն խնդրել խտրական արտահայտության և ենթադրյալ զուգընկերոջ մասին տվյալների բացահայտման համար՝ այդպիսով նախադեպ ծառայելով այլ քաղաքական գործիչների մոտ և կանխարգելելով դրա շարունակական բացասական հետևանքները:

2. Բոլոր քաղաքական գործիչներին՝ հատկապես իշխանության բարձր դիրքերում գտնվողներին, չշահարկել մարդկանց սեռականությանը և անձնական տվյալներին վերաբերող տվյալները և հանդես գալ մարդու արժանապատվությունն ու հավասարությունը հարգող խոսքի մշակույթով՝ խուսափելով գենդերային կամ այլ հիմքով խտրական եզրույթներից և ատելության խոսքից»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացել են՝

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Կանանի» սոցիալ֊հոգեբանական կենտրոն ՀԿ
«Լուսաստղ» ՀԿ
«Սոցիոսկոպ» ՀԿ
Հայաստանում կանանց հիմնադրամ
«Կրեոպիա» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
քվիր քուր պլատֆորմ։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ Կառավարության նիստի ընթացքում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել էր, իր խոսքով՝ «եկեղեցիներում տիրող սանիտարական վիճակին»։

«Վերջերս մի քանի եկեղեցի, տաճար այցելելուց հետո հարց եմ տալիս ԿԳՄՍ նախարարին, ասում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, որը կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ ՊՈԱԿ-ը, մենք խնդիր դնո՞ւմ ենք էդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, ով որտեղ, ինչ ոչ պետական ապրանք ունի՝ բերում է։ Գնում՝ տեսնում ես ինչ որ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու համար, բայց մտնում՝ տեսնում ես՝ տեղ-տեղ աղբ է լցրած, ինչ-որ մեկի հին շորերն են, մեկը իր հին կոշիկներն է դրել կամ հին «կռավաթը», ո՞նց կարելի է սենց լինել, էսքան կեղծ լինել հարգելի ներկաներ, ինչքան կարելի է խոսել սրբության մասին ու էդքան արտասուրբ լինել, ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Ու սա վերաբերմունք է, խաչի նկատմամբ էլ է էս վերաբերմունքը, եկեղեցու նկատմամբ, հավատի նկատմամբ էլ է էս վերաբերմունքը։ Բայց որ հիմա մեկն ասի՝ եկեք համալրի վրա խաչ դնենք՝ մեծ ակտիվություն կառաջանա, կասեն՝ ինչպիսի նվիրական առաջարկություն, իսկապես եկեք խաչ դնենք համալիրի գլխին, որ էնտեղ հանկարծ ոչ մի բան տեղի չունենա»։

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հրապարակային արձագանքել էր Նիկոլ Փաշինյանին։ Եպիսկոպոսը քննադատել է Փաշինյանի այն արտահայտությունը, որով նա եկեղեցին համեմատել էր «չուլանի» հետ։

Այսօր վաղ առավոտից ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում պատասխան գրառումներ էր անում։