Ձյան առատ տեղումների հետևանքով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թռիչքներ չեն հետաձգվել կամ չեղարկվել, օդանավակայանն անխափան իրականացրել է աշխատանքները, այս մասին Factor.am-ին հայտնեց մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը: «Երեկվանից անխափան թռիչքներ են իրականացվում: Օդանավակայանում օպերատիվ կերպով իրականացվում են ձմեռային աշխատանքները`վազքուղու ձնամաքրման, օդանավերի հակասառեցման աշխատանքների հետ կապված անհրաժեշտ գործողություններն իրականացվել են»,- մանրամասնեց խոսնակը: Նշենք, որ երեկվանից հանրապետության ամբողջ տարածքում …

