ՌԴ-ն անօդաչուներով գրոհել է Ուկրաինայի շրջանները․ զոհեր ու վիրավորներ կան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի լույս 3-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջաններին։ Չեռնիգովում և Օդեսայում հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները, գրում է Current time-ը։

«Նախնական տվյալներով՝ վիրավորվել են երեքը՝ մեկ կին ու երկու տղամարդ։ Նրանք ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են քաղաքային բժշկական հաստատություններ»,- ասել է Չեռնիգովի ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։

Նա նշել է, որ վնասվել են բազմահարկ շենքեր, դպրոցներ, մի քանի խանութներ, ավտոբուսի կանգառներ և մասնավոր հատվածի տներ։ Բացի այդ, հարված է հասցվել արդյունաբերական ձեռնարկության։

Չեռնիգովի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Բրիժինսկու խոսքով՝ վիրավորվել է չորս մարդ՝ երկու կին ու երկու տղամարդ։ Տղամարդիկ ծանր վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածները ներկայում բժշկական հաստատություններում են։

Ուկրաինական լրատվամիջոցները նաև հայտնում  են Օդեսային անօդաչու թռչող սարքի հարվածի մասին: Օդեսայի մարզի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ չորս մարդ վիրավորվել է: Հրդեհներ են բռնկվել տարբեր հասցեներում, փրկարարները մարել են դրանք։ Ամենամեծ հրդեհը տեղի է ունեցել սննդամթերքի պահեստներում: Մասնավոր հատվածում այրվել է երկու մեքենա, վնասվել են ավտոտնակներ և բնակելի շենքեր։

«Բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, մեքենաներ են այրվել։ Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան»,- ասել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը։

Խարկովի մարզի Բալակլեյա քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով մեկ տղամարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Վարչակազմի ղեկավար Վիտալի Կարաբանովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը հարվածել են քաղաքացիական ձեռնարկության և բաց տարածքի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ զոհն ու վիրավորները ձեռնարկության աշխատակիցներ են եղել։

Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ հայտնել է, որ Խարկովի մարզում մեկ օրում հարվածների հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ վեց մարդ․ Կովշարովկա գյուղում զոհվել է երկու կին, Բալակլեա քաղաքում՝ մեկ տղամարդ։

Թարգմանությունը՝ էմմա Չոբանյանի