Էլեկտրոնային փոստերի վրա են եղել հարձակումները․ մեդիափորձագետը՝ ՀՀ պետական կառույցների վրա հաքերային հարձակման մասին

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թիրախում երեք անգամ եղել է ԱԳՆ-ն, մեկ անգամ՝ առողջապահության նախարարությունը, բայց մենք գիտենք միայն այն օրերը, որոնք այդ փաստաթղթում կան, չի բացառվում, որ ուրիշ հարձակումներ էլ եղած լինեն»,- The Insider կայքի հետաքննության մասին ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ The Insider-ին հաջողվել է բացահայտել ՌԴ ՊՆ Գլխավոր հետախուզական վարչության կիբեռհարձակումների թիրախների ամբողջական ցանկը՝ Ուկրաինայի պետական ​​ընկերություններից մինչև Եվրոպայի ենթակառուցվածքային կառույցներ, Կատարի բանկ և աշխարհի տարբեր բժշկական կլինիկաներ: Հաքերների զանգերը, թռիչքները և նամակագրությունն ուսումնասիրելով՝ The Insider-ը նույնականացրել է խմբի մի քանի տասնյակ անդամների, այդ թվում՝ դատապարտված հաքերների, նորավարտ ուսանողների:

Այդ գործողությունների ընթացքում բացահայտվել են հարձակումներ տարբեր երկրների պետական կառույցների վրա՝ այդ թվում հայաստանյան։

Մասնավորապես, ըստ ներկայացված ցանկի, թիրախավորվել են ՀՀ ԱԳՆ կայքը՝ 2022 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 22։51-ին, ՀՀ Առողջապահության նախարարության կայքը՝ 2023թ․ մայիսի 13-ին ժամը 21։40-ին, ԱԳՆ կայքը՝ 2023թ-ի մարտի 25-ին ժամը 01:45-ին և դարձյալ ԱԳՆ կայքը՝ 2024թ․ փետրվարի 2-ին ժամը 14։53-ին։

«Ոնց հասկանում ենք էլեկտրոնային փոստերի վրա են եղել հարձակումները։ Դա հիմնականում այն ժամանակաշրջանն է, երբ Արցախը շրջափակման մեջ էր և օրինակ, Առողջապահության նախարարության տվյալներով կարելի էր տպավորություն ստեղծել, թե ինչ վիճակում է բնակչությունը»,- նշում է Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետի դիտարկմամբ՝ նմանատիպ բացահայտումներից հետո ՀՀ պետական կառույցները միշտ լուռ են և ոչինչ չեն մեկնաբանում։

«Մենք ունենք բազմաթիվ զեկույցներ Հայաստանի վրա հարձակումների մասին, բայց այդ զեկույցները, ոնց որ այս դեպքում, երրորդ կողմը ինչ-որ փաստաթղթեր ուսումնասիրելիս հայտնաբերում է նաև ՀՀ-ի դեմ հարձակումներ։ Բայց մեզ մոտ տպավորություն է, թե ոչինչ չի եղել»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Անի Թամրազյան