Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումից վեց ամիս անց քաղաքային իշխանություններն անցնում են վերահսկողության և տույժերի մեխանիզմ ներդնելուն։ Համապատասխան օրենսդրական փաթեթը քննարկվելու է վաղը Ազգային ժողովում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունից օգտվելու համար փոխադրավարձը չվճարելն առաջացնում է տուգանք 10 հազար դրամի …

