Թուրքիայում ավելի քան 50,000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով

Լուրեր

10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Իզմիրի, Բիլեջիկի և Հաթայի նահանգներում անտառային հրդեհներից հետո ավելի քան 50,000 մարդ ժամանակավորապես տեղափոխվել է անվտանգ գոտիներ, փոխանցում է Turkiye today-ը։

Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Բիլեջիկում տուժել է 64 տուն, 3 բիզնես և 20 ախոռ, իսկ Իզմիրում՝ 132 տուն և 1 բիզնես։

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) Բիլեջիկի և Իզմիրի նահանգներին հատկացրել է 30 միլիոն լիրա (754.2 հազար դոլար), իսկ ընդհանուր առմամբ՝ 60 միլիոն լիրա (1.5 միլիոն դոլար) արտակարգ օգնության ֆինանսավորման համար։

Հաթայի կենտրոնական Անթաքյա շրջանում բնակելի թաղամասերի մոտակայքում անտառային հրդեհի պատճառով հրշեջ խմբերն անմիջապես արձագանքել են երկու ուղղաթիռների աջակցությամբ։

«Մենք տարհանումներ ենք սկսել Քարաալի, Օգլակորեն և Ուջգեդիկ թաղամասերում։ Տարհանել ենք շուրջ 1500 մարդու, ներկայում նրանց տեղավորում ենք քաղաքի հանրային հանրակացարաններում»,- հայտարարել է Հաթայի նահանգապետ Մուստաֆա Մասաթլին։

Նա հավելել է, որ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, և որ համակարգված արձագանք է իրականացվում իրավապահ մարմինների, անտառտնտեսության և արտակարգ ծառայությունների մասնակցությամբ։

«Ամենակարևորն այն է, որ այս պահի դրությամբ՝ մարդկային կորուստներ չունենք»,- ասել է նահանգապետը։

Մարդինի Մազիդաղի շրջանում Յալինագաջ և Մեսելի թաղամասերի միջև բռնկված հրդեհը վերահսկողության տակ է վերցվել Անտառների կառավարման վարչության և քաղաքապետարանի հրշեջ ծառայությունների խմբերի կողմից։ Տուժած տարածքներում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։

Ադանայի Քոզան շրջանում բռնկված հրդեհը նույնպես մարվել է օդային և ցամաքային միջամտությունների շնորհիվ։

Մերսինի Բոզյազի շրջանում Լենգեր թաղամասի մոտ գտնվող անտառային տարածքում բռնկված հրդեհի դեմ պայքարը շարունակվում է օդային և ցամաքային ստորաբաժանումների կողմից։ Ջանքերը կենտրոնացած են հրդեհը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ։

Հաղորդվում է, որ Գյուղատնտեսության նախարարության Անտառտնտեսության գլխավոր վարչությունը գործարկում է կենտրոնացված Հրդեհային հրամանատարության կենտրոն, որը պատասխանատու է երկրում հրդեհների արձագանքման գործողությունների համակարգման համար։ Կենտրոնը կառավարում է միջադեպերի մասին հաղորդումները, ռեսուրսների բաշխումը և դաշտային գործողությունները շուրջօրյա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի